Ամրագրել սեղան Paparazzi Cafe

Հատուկ Միջոցառումներ

Paparazzi Cafe

Ամրագրումն առցանց հեշտ է

Խոհանոց
Եվրոպական
Շրջան
Կենտրոն
Դրեսս կոդ
Ազատ
Ծառայության Գնահատական
5
Գնի Գնահատական
5

Paparazzi Cafe

Աբովյան 3
10:00-01:00
Նկարագրություն

Paparazzi cafe-ն գտնվում է Աբովյան 3 հասցեում՝ շենքի 6- րդ հարկում: Այստեղ տիրում է լիրիկական մթնոլորտ և անզուգական խոհանոց տարվա ցանկացած եղանակին:

Սա քաղաքի հիասքանչ կիսաշրջանաձև անկյուններից մեկն է, որտեղից բացվում է հրաշալի տեսարան Շարլ Ազնավուրի հրապարակի վրա:

Paparazzi cafe-ն փոքր, հարմարավետ մի վայր է, որի ներքին հարդարումը կատարված է զուսպ և էլեգանտ ոճով՝ փոխանցելով լուսավոր, ռոմանտիկ, փոքր-ինչ մելանխոլիկ տրամադրություն: Այն ծնվում է գույների և ֆակտուրաների, ընդհանուր ֆոնի և դետալների համադրությունից. պատերը մուգ մանուշակագույն են, կանաչ կամ փիրուզագույն, նրանց համապատասխանեցված է բեժ և բաց վարդագույն փափուկ կահույքը: Դեկորի էլեմենտները քիչ են, իսկ սրահի կենտրոնի բնական ծառը հուշում է, որ այստեղ առկա է բնության և կյանքի ներդաշնակությունը։ Տանիքի տակ կա մի գողտրիկ անկյուն, ուր կարող եք վայելել Ձեր միայնությունը՝ գիրք կարդալով կամ փոքրիկ ընկերական շրջապատում թեժ հարցեր քննարկելով։

Իհարկե, շատ ավելի հաճելի է, երբ գտնվելով հարմարավետ միջավայրում՝ հնարավորություն ունես նաև վայելել անկրկնելի համեղ ճաշատեսակներ, քաղցրավենիքներ, նարգիլե ու խմիչքներ։

Այցելեք Paparazzi cafe և համոզված եղեք, որ վերադառնալու եք կրկին ու կրկին։

Կարծիքներ

Ինչ են խոսում մեր մասին

Եղիր առաջինը, ով կթողնի մեկնաբանություն:

© Reserve.am 2019 . Բոլոր իրավունքները պաշտպանված են: