Ամրագրել սեղան MANE RESTAURANT-SHOWROOM

Հատուկ Միջոցառումներ

MANE RESTAURANT-SHOWROOM

Ամրագրումն առցանց հեշտ է

Խոհանոց
Հայկական
Շրջան
Կենտրոն
Դրեսս կոդ
Ազատ
Ծառայության Գնահատական
5
Գնի Գնահատական
5

MANE RESTAURANT-SHOWROOM

Բուզանդ 3/25
09:00-00:00
Նկարագրություն

Հարմարավետ Mane Restaurant-Showroom-ը տեղակայված է Փավստոս Բուզանդի փողոցում` Երևանի սիրված զբոսաշրջային վայրերից մեկից` Վերնիսաժից ոչ հեռու: Այս վայրն աչքի է ընկնում վառ գույներով. անմիջապես մուտքի մոտ Դուք կնկատեք և կգերվեք անհավանակ գեղեցիկ կերամիկական սալիկներով, որոնցով կատարված է ռեստորանի ողջ ինտերիերը: Եվ սալիկները, և ողջ կահույքը պատրաստված են Հայաստանի խոշորագույն արտադրական հոլդինգներից մեկում` Mane Holding ընկերությունում: Նախշերի բարդ խճանկարը բացառապես ձեռքի աշխատանք է. այստեղ են և էկզոտիկ ֆորմաները, և ավանդական հայկական զարդանախշերի հավաքածուն, և հուշանվերային սալիկները ծաղրանկարներով: Յուրաքանչյուր ստեղծագործություն եզակի է. մեկ անգամ կատարված նախշը երբեք չի կրկնվում: Ի դեպ` ռեստորանի կահույքը նույնպես հեղինակային է և պատրաստված Mane Wood-ում:

Mane Restaurant-Showroom-ում բոլոր հրաշալի աշխատանքները կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաև գնել կամ պատվիրել` ընտրելով գույնն ու նախշը: Հենց այդ պատճառով է հաստատության ինտերիերը մշտապես փոփոխվում. որքան էլ որ այցելեք, նոր տպավորությունները երաշխավորված են:

Ռեստորանի ողջ սպասքը Mane Tiles-ի դիզայներների աշխատանքն է: Յուրաքանչյուր ափսե, թեյնիկ, բաժակ արվեստի գլուխգործոցներ են, և արվեստն այստեղ հանդիպում է նրբաճաշակ սննդի հետ:

Mane Restaurant-Showroom-ում Ձեզ կառաջարկեն եվրոպական և հայկական խոհանոց: Ռեստորանի շեֆ-խոհարարը հույն է, և այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են միսը, պանիրը և, իհարկե, ձիթապտուղները ներկրում են անմիջապես Հունաստանից: Այդ պատճառով էլ հունական խոհանոցի ճաշատեսակները պարտադիր պետք է համտեսել: Արժե փորձել Ավգոլեմոնոն` ավանդական հունական ապուրը, որը նման է հայկական սպասին, պարզապես փոքր-ինչ թթու: Եթե Դուք պատրաստվում եք հագեցնող , ապա ընտրեք տավարի ստեյքը, որի հետ կմատուցեն ավելի քան յոթ տեսակ սոուսներ: Իսկ աղանդերից ամենահետաքրքիրը, թերևս, շտրուդելն է: Բայց ոչ սովորական վիեննական, այլ « ա-լյա- գրեկ». բացի խնձորից այս քաղցրեղենի մեջ ավելացնում են չամիչ, ընկույզ, ակնամոմ և օշարակ:

Ի դեպ` կարելի է վայելել երեկոյան սպասված զովությունը Mane Restaurant-Showroom -ի բացօթյա պատշգամբում, ուր Ձեզ սպասում են համեղ կերակրատեսակները և բարձրակարգ սպասակումը:

Կարծիքներ

Ինչ են խոսում մեր մասին

Եղիր առաջինը, ով կթողնի մեկնաբանություն:

© Reserve.am 2019 . Բոլոր իրավունքները պաշտպանված են: