Ամրագրել սեղան GarniToun

Հատուկ Միջոցառումներ

GarniToun

Ամրագրումն առցանց հեշտ է

Խոհանոց
Հայկական
Շրջան
Կենտրոն
Դրեսս կոդ
Ազատ
Ծառայության Գնահատական
5
Գնի Գնահատական
5

GarniToun

Մարզպետունի 8
09:00-00:00
Նկարագրություն

«Գառնի Տուն» հյուրանոցային և ռեստորանային համալիրը կլոր տարի իր հյուրերին է առաջարկում ժամանակակից հարմարավետ պայմաններ քաղաքից դուրս հանգստի համար:

Մենք տեղակայված ենք Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից մեկում՝ Գառնիում:

Գեղեցիկ կանաչ սարերը, անտառները, գետերն ու մաքուր օդը՝ իրական գյուղական կյանք, որին չի դիպել ժամանակակից կյանքի որևէ կողմը, հանդիսանում են Գառնիում մեր հանգստյան գոտու անգին հարստությունը:

Համալիրի տարածքից  բացվում է սքանչելի տեսարան դեպի Ազատ գետի կիրճ և խաղողի այգիներով շրջապատված՝ Հայաստանում հելլենիստական դարաշրջանի միակ պատմական հուշարձանը հանդիսացող, Գառնու հեթանոսական տաճար:

Արևի աստված Միհրին նվիրված տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին՝ Տրդատ 1-ին թագավորի օրոք և ընդգրկված է զբոսաշրջիկների կողմից պարտադիր այցելությունների համար նախատեսված տեսարժան վայրերի ցանկում:

Դուք կարող եք լիարժեք վայելել ուղևորությունը դեպի Հայաստան և հանգիստը` խաղաղ, գեղեցիկ միջավայրում՝ հեռու գտնվելով քաղաքային աղմուկից, իսկ անձնակազմի հյուրընկալ և պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավորություն կընձեռի վայելելու շրջապատող բնության հմայքը, ճաշակելու համեղ կերակրատեսակներ՝ պատրաստված մեր խոհարարների կողմից և Ձեր հանգիստը Հայաստանում դարձնելու հնարավորինս հարմարավետ:

Կարծիքներ

Ինչ են խոսում մեր մասին

Եղիր առաջինը, ով կթողնի մեկնաբանություն:

© Reserve.am 2019 . Բոլոր իրավունքները պաշտպանված են: