Ամրագրել սեղան El Chillout

Հատուկ Միջոցառումներ

El Chillout

Ամրագրումն առցանց հեշտ է

Խոհանոց
Եվրոպական
Շրջան
Աջափնյակ
Դրեսս կոդ
Ազատ
Ծառայության Գնահատական
5
Գնի Գնահատական
5

El Chillout

Ծիծեռնակաբերդի խճուղի 8
15:00-00:00
Նկարագրություն

El Chillout-ը El Holding ընկերության նոր նախագիծն է, որը արդեն հասցրել է դառնալ հանգստի սիրված վայրերից մեկը: Լինելով տեղակայված Ծիծեռնակաբերդի բլրի վրա, անհավանական մեծ և գեղեցիկ այգու մեջ՝ El Garden-ից բացվում է շլացնող տեսարան:

El Chillout-ի ֆյուժն խոհանոցը ներկայացնում է եվրոպական, ասիական և հայկական խոհանոցների լավագույն ուտեստները: Բացի այդ այստեղ կարելի է համտեսել համեղ և յուրօրինակ աղանդերի մի ողջ շարք, օրինակ՝ El Ball: Սա շոկոլադե գնդի և մրգային միքսի կառույց է, որի վրա լցնում են տաք շոկոլադը: «Լավայից» շոկոլադե գունդը հալչում է՝ պարգևելով Ձեզ ոչ միայն գաստրոնոմիկ, այլ նաև էսթետիկ հաճույք:

El Chillout-ի առանձնահատկությունը բարն է: Արհեստավարժ բարմեն- միքսագետին բավական է մի քանի հուշում, որպեսզի պատրաստի բացարձակ նոր, նրբագեղ և յուրահատուկ կոկտեյլ հատուկ Ձեզ համար:

Տեսարան բիբլիական Արարատի և մայրաքաղաքի կառուցված հարավային հատվածի վրա, զովացնող ամառային քամի և հանպատրաստից սարքված կոկտեյլի մեկ գավաթ. էլ ի՞ նչ է հարկավոր երջանկության համար:

Կարծիքներ

Ինչ են խոսում մեր մասին

Եղիր առաջինը, ով կթողնի մեկնաբանություն: