Find a reservation at Պաղպաղակների 10 ամենաարտասովոր և հետաքրքիր տեսակներն ամենահամարձակ քաղցրակերների համար:

Special Events

Պաղպաղակների 10 ամենաարտասովոր և հետաքրքիր տեսակներն ամենահամարձակ քաղցրակերների համար:

Պաղպաղակն աշխարհում այն քիչ ուտեստներից է, որ գրեթե բոլորը սիրում են: Որքան հաճելի է ամառային շոգ օրը համտեսել սառը աղանդներ, իսկ ձմռանը վայելել անուշահոտ տաք սուրճը մեկ գունդ պաղպաղակով: Պաղպաղակի հսկայական բազմազանության մեջ կան իսկապես բացառիկ տեսակներ, որոնք անշուշտ արժե փորձել:

  1. «Տակո»

 

 

Կալիֆորնիայի «Sweet Cup» պաղպաղակ խանութը ստեղծել է անսովոր քաղցր ուտեստ `պաղպաղակ տակո: Միակ արտաքին տարբերությունն իրական տակոներից այն է, որ այն շատ պայծառ ու գունագեղ է:

Այսպիսով, ինչից է բաղկացած քաղցր տակոն: Լցոնած մսին փոխարինում է ամենասովորական  պաղպաղակը: Իսկ նրբաբլիթի փոխարեն, որի մեջ լցնում են պաղպաղակը, Sweet Cup- ն օգտագործում է փափուկ վաֆլի: Այնուհետև, պաղպաղակը զարդարում են սննդի ոսկեգույն փայլերով, շոկոլադե օշարակով և քաղցրավենիքներով, որոնց միջոցով ստանում են այն աղցանների և սոուսների տեսքը, որոնք սովորաբար ավելացնում են տակոներին:

  1. «Կակիգորի»

 

 

 

«Կակիգորի»-ն հայտնի ճապոնական աղանդ է, որը պատրաստված է մանրեցված սառույցներից և օշարակից: Այն առաջին անգամ հայտնվել է Կանագավայի պրեֆեկտուրայում 1869 թվականին: Սովորաբար որպես համեմունք ավելացնում են ելակ, կեռաս, կիտրոն, կանաչ թեյ, խաղող, սեխ, քաղցր սալոր և անգույն օշարակ: Կակիգորիին քաղցրություն հաղորդելու նպատակով հաճախ ավելացնում են խտացրած կաթ: Կակիգորի սովորաբար ուտում են գդալով:

  1. «Ջելաթո»

 

 

I-Creamy Artisan Gelato- ն ներկայացնում է Սիդնեյի ամենահամեղ ու գեղեցիկ պաղպաղակների տեսակներից մեկը: Այն ունի զարմանալի գեղեցիկ գույներ: Ջելաթոն իրենից ներկայացնում է իտալական սառեցված աղանդ, որը պատրաստում են թարմ կովի կաթից, կրեմից և շաքարավազից, ինչպես նաև ավելացնում են հատապտուղներ, մրգեր, ընկույզ և շոկոլադ: Ի տարբերություն ավանդական պաղպաղակի, այն իր մեջ ներառում է ավելի քիչ ճարպ, բայց ավելի շատ շաքարավազ, ինչպես նաև այն  ավելի յուղալի է և ավելի դանդաղ է հալչում:

  1. «Մակարոն»

 

 

Եթե համատեղել դասական ֆրանսիական թխվածքաբլիթ մակարոնը պաղպաղակի հետ, ապա կստացվի քաղցր թխվածք-սենդվիչ պաղպաղակե շերտով: Իսկ նրա յուրահատկությունն, ըստ սննդի լրագրող Ջեսիկա Յադեգարանի, այն է, որ բաղադրիչների համն ու որակը կատարյալ լրացնում են միմյանց: Պաղպաղակով նման «քաղցրավենիքն» արժե մոտ 5 դոլար:

 

  1. «Գոթական»

 

Ուրախ լուր հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում գունագեղ պաղպաղակներ: Հայտնվել է իրական պաղպաղակ, որը ոչնչով չի տարբերվում «սովորականից», բացառությամբ նրա, որ ածուխի պես սև գույնի է: Այս պաղպաղակը, որն ունի աղացած նուշի համ, պատրաստվում է Լոս Անջելեսի «Little Damage» խանութում, իսկ մուգ երանգը ստանում են ակտիվացված փայտածուխի միջոցով:

  1. «Բուրիտո»

 

 

Օնտարիո նահանգի Սառնիա քաղաքում «Sugar Sugar» խանութի սեփականատերերը,  որոշեցին, որ եթե կա պաղպաղակ տակո, ապա ինչու չստեղծել պաղպաղակ բուրիտո: Այն լցոնում են տորտիլյայի փոխարեն քաղցր բամբակի մեջ:

  1. «Գալակտիկա»

 

 

Գալակտիկա պաղպաղակը, թերևս, աշխարհում ամենագեղեցիկն է: Instagram-ի օգտատեր, Լի-Չի Պանը իր գլուխգործոցների լուսանկարներն է տեղադրել համացանցում 2016 թվականին, սակայն չի կիսվել նման գլուխգործոցի բաղադրատոմսով:

  1. «Սպագետտի»

 

 

Այն ունի մակարոնի տեսք, սակայն, ըստ էության, այն պաղպաղակ է: Նման հրաշք պատրաստում են Գերմանիայում, և անպայման չէ լցոնել կարմիր սոուսով: Կան այլ տեսակներ, օրինակ, սպագետտի կարբոնարա վանիլային պաղպաղակից, մատուցվում է շագանակագույն լիկյորի սոուսով և ընկույզով:

  1. «Տիեզերագնաց»

 

 

Հաճելի կլիներ, եթե տաք ամառային օրը կարողանայինք վայելել հաճելի թարմացնող պաղպաղակ, որը չի կաթում ձեռքերին: 34-ամյա Ռոբ Քոլլինգթոնը, Gastronaut պաղպաղակի ընկերության հիմնադիրը, միշտ եղել է ԱՄՆ-ում Astronaut պաղպաղակի մեծ սիրահար, որը վաճառվում էր տիեզերքի թանգարաններում և ԱՄՆ ճամբարների խանութներում:

Նա հիշում էր, որ այն շատ համեղ չէր, քանի որ պատրաստվում էր ամենաէժան արհեստական բաղադրիչներից, սակայն գրեթե չէր հալչում: Արդյունքում, Ռոբը թողեց իր աշխատանքը որպես գրասենյակային աշխատող և երեք ու կես տարվա ընթացքում մշակեց բնական օրգանական պաղպաղակի իր սեփական տարբերակը, որը համեղ է լինելու և չի հալչելու:

  1. « Լյումինեսցենտ»

 

 

Չարլի Ֆրենսիսը, Lick Me, I’m Delicious պաղպաղակի ընկերությունից,  ստեղծել է այս հատուկ պաղպաղակը Հելոուինի համար: Մթության մեջ լուսավորող այս պաղպաղակը պատրաստված է ակտիվացված կալցիումի սպիտակուցներով, որոնք արձագանքում են արտաքին խթաններին: Պաղպաղակը,  պարզապես, լուսավորվում է, երբ դուք ուտում եք այն: Նմանատիպ հաճույքն էժան չէ, այն արժե 200 ԱՄՆ դոլար:

 

 

 

sidebar